«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը չորեքշաբթի օրը արժանացել է Golden Boy մրցանակին։
Սա մրցանակ է, որը Tuttosport-ը հանձնում է Եվրոպայի լավագույն երիտասարդ մինչև 21 տարեկան ֆուտբոլիստին՝ 2003 թվականից սկսած։
Եթե վերցնենք վերջին չորս տարիները, ապա այս մրցանակը երեք անգամ նվաճել են «Բարսելոնայի» ներկայացուցիչները։ 2021 թվականին մրցանակը շնորհվել է Պեդրիին, իսկ 2022 թվականին՝ Գավին։
Իսկ այժմ մրցանակին է արժանացել Լամին Յամալը։ Ընդհանուր առմամբ։
Ինչ վերաբերում է նախորդ տարվան, ապա մրցանակը նվաճել է Մադրիդի «Ռեալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը։