Հայտնի նախկին թենիսիստ Եվգենի Կաֆելնիկովը, ով Մոսկվայի «Սպարտակի» երկրպագու է, հրապարակում է արել սոցցանցերում: Նա դիմել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային։
«Պեպ! Դու դեռ չե՞ս հոգնել «Մանչեսթեր Սիթիում»: Արդեն գնանք «Սպարտակ»»,- գրել է Կաֆելնիկովը։ Հարկ է նշել, որ Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ «Մանչեսթեր Սիթին» իր վերջին վեց հանդիպումներում կրել է հինգ պարտություն և մեկ ոչ-ոքի։