Մոհամեդ Սալահը կարող է տեղափոխվել մադրիդյան ակումբ

Մոհամեդ Սալահի ապագան շարունակում է մնալ լրատվականների համար քննարկվող թեմաներից մեկը։

Վերջերս նա ասաց, որ կնախընտրեր լքել «Լիվերպուլը», քան մնալ, քանի որ ակումբը դեռևս իրեն նոր պայմանագրի առաջարկ չի արել։

Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, Սալահը կարիերան շարունակելու այլ տարբերակ ունի։ Այսպիսով, եգիպտացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ատլետիկոն»։ Մադրիդյան ակումբն արդեն կապ է հաստատել Մոհամեդի գործակալի հետ, որպեսզի տեղեկանա նրա իրավիճակի մասին:

«Ատլետիկոն» Սալահին համարում է այն ֆուտբոլիստը, ով կարող է արդյունավետորեն փոխարինել Անտուան ​​Գրիզմանին հարձակման գծում: Նախկինում լուրեր էին շրջանառվում, որ Մոհամեդ Սալահը կապված է «Բարսելոնայի» և սաուդյան ակումբների հետ: