Եվրոպական ֆուտբոլում կայացան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի հանդիպումները անգլիական «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունեց հոլանդական «Ֆեյենորդին», սակայն չկարողացավ հաղթել՝ դիտարժան խաղն ավարտվեց 3:3 հաշվով:
Անգլիական ակումբի շվեյցարացի պաշտպան Մանուել Ականջիի համար սա հիսուներրորդ հանդիպումն էր Չեմպիոնների լիգայում և այդպիսով նա դարձավ առաջին շվեյցարացի ֆուտբոլիստը այս ցուցանիշով։
Յոհան Ֆոգելը մեկ հանդիպում պակաս ունի, Յան Զոմմերը՝ 50 հանդիպում, իսկ Ստեֆան Լիխշտայներն ու Շերդան Շաքիրին Չեմպիոնների լիգայում 36-ական հանդիպում են անցկացրել։