Պեպ Գվարդիոլա․ «Ես ուզում էի ինքս ինձ վնասել»

Պեպ Գվարդիոլան բացատրել է իրեն վնասելու ցանկության մասին խոսքերը:

Չեմպիոնների լիգայի «Ֆեյենորդի» դեմ խաղից հետո (3:3) «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը դեմքին քերծվածքներով է դուրս եկել ճեպազրույցի։ Նա մեկնաբանեց.

«Ես սա արել եմ իմ եղունգներով. Ես ուզում էի ինքս ինձ վնասել Երեկ երեկոյան՝ ասուլիսի վերջում, դեմքիս քերծվածքի մասին հարցն ինձ համար անսպասելի էր, և ես բացատրեցի, որ դա պատահաբար առաջացել է մատներիս սուր եղունգներից։

Ես գիտեմ, որ շատ մարդիկ ամեն օր բախվում են հոգեբանական առողջության հետ կապված խնդիրների»,- գրել է Գվարդիոլան՝ խորհուրդ տալով նման դեպքերում օգնություն խնդրել մասնագիտացված կազմակերպությունից։