Խվիչա Կվարացխելիան կարող է հեռանալ «Նապոլիից»

Խվիչա Կվարացխելիան կարող է հեռանալ «Նապոլիից»։ Ա Սերիայի ակումբի և վրացի ֆուտբոլիստի միջև նոր պայմանագրի շուրջ բանակցությունները փակուղի են մտել։

Բանն այն է, որ «Նապոլին» պատրաստ չէ Խվիչային առաջարկել 6 միլիոն եվրոյից ավելի աշխատավարձ մեկ մրցաշրջանում, գումարած բոնուսներ։

Եթե ​​համաձայնություն ձեռք չբերվի, «Նապոլին» բաց կլինի հաջորդ տարի Կվարացխելիայի վաճառքի համար: «Աձուրիները» պատրաստ կլինեն բաժանվել վրացուց, եթե ստանան մոտ 100 միլիոն եվրո։

Խվիչայի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում մի շարք ակումբներ։ Ինչպես տեղեկացնում է Sport Mediaset-ը, մրցավազքի մեջ է մտել «Մանչեսթեր Յունայթեդը»:

Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաները» պատրաստ են Կվարացխելիային առաջարկել 8 միլիոն եվրո աշխատավարձ՝ 1 միլիոն հեշտ հասանելի բոնուսով։