Պաուլո Դիբալայի կինը անդրադարձել է ֆուտբոլիստի` հայրենիք հնարավոր վերադարձի մասին լուրերին

Ավելի ու ավելի շատ է ակնարկվում այն մասին, որ արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան իր վերջին մրցաշրջանն է անցկացնում «Ռոմայում»:

Նախկինում այս մասին խոսում էր Թուրինի «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Անջելո դի Լիվիոն, սակայն այժմ ակնարկներ են գալիս հենց Դիբալայի կնոջից՝ Արիանա Սաբատինից։

Արգենտինական El Grafico ամսագրին տված հարցազրույցում նա խոսել է նմանատիպ սցենարի մասին։

«Եթե Պարեդեսը մի օր ցանկանա տեսնել Պաուլոյին «Բոկա Խունիորսում», նա անպայման կգնա այնտեղ», – ասել է Արիանան:

Հիշեցնենք, որ Դիբալան «Ռոմայում» է հանդես գալիս 2022 թվականից, մինչ այդ յոթ տարի նա անցկացրել է Թուրինի «Յուվենտուսում»։