«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Պաու Կուբարսին Չեմպիոնների լիգայի «Բրեստի» հետ հանդիպումից հետո (3:0) պատասխանել է լրագրողների հարցերին։
«Բլաուգրանան» երեք միավոր վաստակեց Ռոբերտ Լևանդովսկու դուբլի և Դանի Օլմոյի գոլի շնորհիվ: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակը բաժին հասավ 17-ամյա Կուբարսիին։
«Հանդիպումը բարդ ստացվեց։ Անկեղծ ասած, ես չէի սպասում, որ կարժանանամ հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։
Յուրաքանչյուրը կարող էր դա ստանալ. Պեդրին և Լևանդովսկին նույնպես լավն էին: Շնորհակալ եմ ճանաչման համար», – հաղորդում է Barca Universal-ը։