Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառո Անչելոտտին բացատրել է, թե ինչու է թիմին հաջողվել «վերադառնալ» վերջին երկու հանդիպումներում։ Կիրակի օրը «Լոս Բլանկոսը» վստահ հաղթեց «Լեգանեսին», իսկ ավելի վաղ՝ «Օսասունային»։
Իտալացի մարզչի խոսքով՝ թիմն ավելի լավ խաղաց մի շարք խաղային փոփոխություններից հետո։
«Վերջին երկու հանդիպումներում մենք ավելի կոմպակտ և համախմբված խաղացինք։ Սրանք են առանցքային գործոնները»,- ասել է Անչելոտտին Չեմպիոնների լիգայի «Լիվերպուլի» հետ խաղից առաջ: