Չեմպիոնների լիգայի Լիգայի 5-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» չկարողացավ հաղթել «Ֆեյենորդին»։ Հանդիպումը ավարտվեց՝ 3։3 հաշվով։
հանդիպման 75-րդ րոպեին անգլիական գրանդը հաղթում էր 3:0 հաշվով, սակայն չկարողացավ պահպանել հաղթական արդյունքը։
Opta-ի փոխանցմամբ՝ Պեպ Գվարդիոլայի թիմը դարձել է Չեմպիոնների Լիգայի պատմության մեջ առաջին ակումբը, ով չի կարողացել հաղթանակ տանել՝ 75-րդ րոպեի դրությամբ երեք գնդակի առավելություն ունենալուց հետո: