Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում «Ինտերը» ընդունեց «Լայպցիգին»։ Հանդիպումը ավարտվեց միլանյան թիմի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Սիմոնե Ինձագիի թիմը հաղթանակի հասավ հյուրերի պաշտպան Կաստելո Լուկեբանի ինքնագոլի շնորհիվ։
Խաղի տեսությունն՝
Զուգահեռաբար ընթացող խաղում Լևերկուզենի «Բայերը» սեփական հարկի տակ մրցեց «Զալցբուրգի» դեմ և ջախջախեց՝ 5։0 հաշվով։
Խաբի Ալոնսոյի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ֆլորիան Վիրցը, ևս մեկական անգամ աչքի ընկան Ալեխանդրո Գրիմալդոն, Պատրիկ Շիկը և Ալեյս Գարսիան։
Խաղի տեսությունն՝