Չեմպիոնների Լիգայի լիգայի փուլի 5-րդ տուրում «Սլովանը» Բրատիսլավայի «Տեգելնե Պոլեում» մրցեց իտալական «Միլանի» հետ։ Հանդիպումը ավարտվեց միլանյան թիմի հաղթանակով՝ 3։2 հաշվով։
«Միլանի» կազմից աչքի ընկան Քրիստիան Պուլիշիչը, Ռաֆայել Լեաուն և Թեմմի Աբրահամը։
Նշենք, որ տանտերերի կազմից գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։