«Բարսելոնան» առաջ է անցել Պրեմիեր Լիգայի երկու գրանդ ակումբներից Ջոնաթան Տայի համար պայքարում

«Բարսելոնան» շարունակում է աշխատել Լևերկուզենի «Բայերի» կենտրոնական պաշտպան Ջոնաթան Տային ձեռք բերելու ուղղությամբ։ 28-ամյա ֆուտբոլիստի համար պայքարը գլխավորում է կատալոնական ակումբը, ով մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել «դեղագործների» շարքերը ազատ գործակալի կարգավիճակով։

Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, «Բարսելոնայի» հետ ֆուտբոլիստի համար կպայքարեն «Չելսին» և «Թոթենհեմը»։

Նախկինում Ջոնաթան Տային կապում էին Մյունխենի «Բավարիա» և Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության հետ։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը գերմանական թիմի կազմում անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։