«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն նշանակվել է MLS-ի «Ինտեր Մայամիի» նոր գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ամերիկյան թիմի մամուլի ծառայությունը։
Նախկինում հաղորդվում էր, որ կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է երեք մրցաշրջանով։
Խերարդո Մարտինոն վերջերս անձնական պատճառներով լքեց «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզչի պաշտոնը։
Հիշեցնենք, որ Մասկերանոն և Լիոնել Մեսսին միասին խաղացել են «Բարսելոնայում» և Արգենտինայի հավաքականում։ MLS ակումբում են հանդես գալիս նաև «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստներ Լուիս Սուարեսը, Սերխիո Բուսկետսը և Ժորդի Ալբան։