«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին Չեմպիոնների Լիգայի 5-րդ տուրի ՊՍԺ-ի հետ հանդիպման նախօրեին չի համաձայնել այն կարծիքին, որ փարիզցիների ներկայիս կազմը ամենաթույլն է վերջին տարիներին՝ Նեյմարի, Լիոնել Մեսսիի և Կիլիան Մբապպեի հեռանալուց հետո։
«Սա միանշանակ ՊՍԺ-ի վերջին տարիների ամենաթույլ կազմը չէ։ Սա անհավանական տաղանդավոր թիմ է։ Այս ֆուտբոլիստներից ոմանք առաջիկա տարիներին կխաղան շատ բարձր մակարդակով և, հավանաբար, կհասնեն վերոհիշյալ ֆուտբոլիստների մակարդակին (Մեսսի, Նեյմար և Մբապպե), ովքեր պատմության լավագույններից են»,- Կոմպանիի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Թիմերի միջև հանդիպումը կկայանա նոյեմբերի 26-ին Մյունխենում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։55-ին։