Անգլիական գրանդը պատրաստ է Խվիչա Կվարացխելիայի համար վճարել 100 միլիոն եվրո

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում «Նապոլիի» 23-ամյա վինգեր Խվիչա Կվարացխելիայի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է Sport Mediaset-ը։

Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաները» պատրաստ են վրացի ֆուտբոլիստին առաջարկել հինգ տարվա պայմանագիր՝ տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձով, ինչպես նաև ևս 1 միլիոն եվրո բոնուսներով։ Իր հերթին, «Նապոլին» ցանկանում է պահել Կվարացխելիային և նրան առաջարկում է նոր պայմանագիր՝ մեկ մրցաշրջանում 6 միլիոն եվրո աշխատավարձով։

Ընդգծվում է, որ իտալական ակումբը կարող է դիտարկել հարձակվողի տրանսֆերը մոտավորապես 100 միլիոն եվրոյով, եթե իրավիճակը չկարգավորվի մինչև մրցաշրջանի ավարտը։

Այս մրցաշրջանում Կվարացխելիան բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման, որոնցում դարձել է հինգ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։