Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Վիկտոր Բոնիֆասը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Sky Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա նիգերիացուն հավակնում է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Անգլիական ակումբը հարձակվողին ներառել է այն հարձակվողների ցուցակում, որոնց հետ կարող են պայմանագիր կնքել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Այս մրցաշրջանում Բոնիֆասը անցկացրել է 15 հանդիպում, որոնցում խփել է 8 գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։