Լիսաբոնի «Սպորտինգի» եզրային հարձակվող Ֆրանսիսկո Տրինկաոն հայտնվել է «Բավարիայի» ուշադրության կենտրոնում:
Մյունխենյան գրանդի սկաուտները կհետեւեն 24-ամյա ֆուտբոլիստի ելույթին Լոնդոնի «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի առաջիկա խաղում, հայտնում է O jogo-ն։
Հանդիպումը կկայանա երեքշաբթի։ Պորտուգալացին «Սպորտինգ» է տեղափոխվել «Բարսելոնայից» 2023 թվականի ամռանը 7 միլիոն եվրոյի դիմաց։
Կատալոնական ակումբն իրավունք ունի հետ գնել խաղացողին 20 միլիոն եվրոյով։ Ֆրանցիսկո Տրինկաոն այս մրցաշրջանում անցկացրած 19 խաղում դարձել է 4 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ի փորձագետները Առյուծների աստղի արժեքը գնահատում են 23 միլիոն եվրո։