«Լիվերպուլի» լեգենդար պաշտպան Ջեյմի Կարագերը խոսել է հարձակվող Մոհամեդ Սալահի ապագայի մասին:
«Ակումբը դեռ նոր պայմանագիր չի առաջարկել, քանի որ Մոհամեդ Սալահը մերժել է: Նրա պատճառով բանակցություններ չկան։ Ես հիասթափված եմ Մոհամեդից։
Կցանկանայի, որ կողմերը վերջապես հանդիպեն և քննարկեն այս հարցը»,- Կարագերի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
Սալահի և «Լիվերպուլի» միջև աշխատանքային պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ։ Անգլիայի Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում եգիպտացին անցկացրել է 12 հանդիպում, որոնցում դարձել է տասը գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։