Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանին։
Խոսքը թուրք կիսապաշտպան Արդա Գյուլերի մասին է։ Ինչպես հայտնում է Todofichajes-ը, «զինագործների» մարզիչ Միկել Արտետան անձամբ է հետաքրքրված 19-ամյա ֆուտբոլիստին հրավիրելով։
Իսպանացին կարծում է, որ Գյուլերը կկարողանա զարգանալ «Արսենալում», ինչպես նորվեգացի Մարտին Էդեգորը:
Թուրքի տրանսֆերային արժեքը կազմում է 45 միլիոն եվրո։ Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2029 թվականի հունիսի վերջին։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Արդան անցկացրել է ինը հանդիպում՝ գրանցելով մեկ գոլային փոխանցում։