«Լեսթերը» Սթիվ Կուպերին փոխարինող է գտել

Լոնդոնի «Չելսիի» և «Բրայթոնի» նախկին մարզիչ Գրեհեմ Փոթերը չի շտապում վերադառնալ աշխատանքի։

49-ամյա մասնագետի նշանակմամբ հետաքրքրված էր «Լեսթերը», որը վերջերս հեռացրեց Սթիվ Կուպերին։

Ըստ TBR Football-ի, Փոթերը դժվար թե շուտով վերադառնա Պրեմիեր Լիգա։ նխՆրան չի գրավում «Աղվեսների» ղեկին աշխատանքը:

Հատկանշական է, որ «Լեսթերը» պատրաստ էր նշանակել «Չելսիի» նախկին մարզչին դեռ ամռանը՝ մինչ Կուպերի հետ համաձայնության գալը, բայց նույնիսկ այդ ժամանակ ոչինչ չստացվեց։

Գրեհեմ Փոթերը հեռացվել է լոնդոնյան ակումբից 2023 թվականի ապրիլի սկզբին, այդ ժամանակից ի վեր անգլիացին մարզչական աշխատանք չի ունեցել: