Վենսան Կոմպանին` «Պարի Սեն Ժերմենի» մասին

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին կիսվել է «Պարի Սեն Ժերմենի» մասին իր կարծիքով։

Երեքշաբթի օրը մյունխենյան թիմը Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի հինգերորդ տուրի խաղում սեփական հարկի տակ կհյուրընկալի փարիզեցիներին։

«Մենք պետք է խաղանք Եվրոպայի ուժեղագույն թիմերից մեկի դեմ։ ՊՍԺ-ն ունի հիանալի կազմ և համաշխարհային կարգի մարզիչ։

ՊՍԺ-ի շատ խաղացողներ առաջիկա տարիներին կկարողանան հասնել նրան, ինչ նախկինում ցույց էին տալիս Մեսսին, Նեյմարն ու Իբրահիմովիչը»,- GFFN-ն հաղորդում է Վենսան Կոմպանիի խոսքերը:

Նշենք, որ «Բավարիան» չորս տուրից հետո վեց միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը: ՊՍԺ-ն չորս միավորով 25-րդն է: