«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն խոսել է իր ապագայի մասին։ Բելգիացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։
«Ակնկալու՞մ եմ բանակցություններ պայմանագրի երկարաձգման շուրջ: Անկեղծ ասած՝ չգիտեմ։ Մրցաշրջանի սկզբում գիտեի, որ բանակցություններ են լինելու, բայց հետո այդ վնասվածքը եղավ։ Սպասվում էր, որ ես կվերականգնվեմ մի քանի օրից, բայց դա տևեց ութից ինը շաբաթ:
Եվ ես այդ ամենը մի կողմ դրեցի։ Ես այնքան էլ անհանգստացած չեմ: ես լավ եմ։ Ես երջանիկ եմ և պարզապես ուզում եմ ֆուտբոլ խաղալ, բայց ապագայի մասին կտեսնենք: Կարող եմ միայն պատասխանել, որ այս պահին ոչինչ չգիտեմ։
Միգուցե ինձ համար օգտակար կլիներ Պեպի հետ խոսել իմ ապագայի մասին»,- ասել է Դե Բրույնեն մամուլի ասուլիսի ժամանակ։