«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ և կիսապաշտպան Ռոյ Քինը կիսվել է այս պահին «կարմիր սատանաների» խաղամակարդակի մասին իր կարծիքով։
«Այժմ «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի միջին թիմ է։ Շատ թիմեր ավելի լավն են, քան մանկունիացիները։ «Կարմիր սատանաները» երկար ճանապարհ ունեն անցնելու: Նոր գլխավոր մարզչին լուրջ աշխատանք է սպասվում։
Հուսով եմ, որ նրանք ամեն ինչ կկարգավորեն»,- իռլանդացի մասնագետի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը։ Ներկա պահին «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի Ռուբեն Ամորիմը։
Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակներում մանկունիանցիները ոչ-ոքի են խաղացել «Իպսվիչի» հետ՝ 1:1: Այս հանդիպումից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 16 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը։