Ռոյ Քին․ «Նրանք լավ են խաղում և կարող են չեմպիոն դառնալ»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռոյ Քինը կարծիք է հայտնել ԱՊԼ-ի հերթական տուրի «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Սիթի» առաջիկա հանդիպման մասին։

«Սիթին» արդեն ետ է մնում ութ միավորով: Նրանք, հավանաբար, չեն հավատում վերադարձին: «Լիվերպուլը» լավ է խաղում և կարող է չեմպիոն դառնալ։

«Սիթիի» համար ամեն ինչ կավարտվի, եթե նրանք պարտվեն «Էնֆիլդում», – իռլանդացու խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

«Լիվերպուլի» հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի» հետ կկայանա «Էնֆիլդում» կիրակի օրը՝ դեկտեմբերի 1-ին: