«Լիվերպուլի» ղեկավարները կփորձեն թիմում պահել եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահին։
Ինչպես հայտնում է ինսայդեր Բեն Ջեյքոբսը սոցիալական ցանցերում, մերսիսայդցիները բանակցություններ են սկսել խաղացողի ներկայացուցչի հետ նոր պայմանագրի շուրջ։
Հիշեցնենք, որ Մոհամեդի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Սալահը նշել էր, որ ակումբից համագործակցությունը երկարաձգելու առաջարկ դեռ չի ստացել։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա հարձակվողը անցկացրել է 12 հանդիպում։ Եգիպտացին խփել է տասը գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։