«Բարսելոնայի» պաշտպանը հայտացուցակում կլինի «Լաս Պալմասի» դեմ խաղում

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն շուտով կկարողանա մասնակցել հանդիպումներին։

Հուլիսին Կոպա Ամերիկայի խաղում ստացած վնասվածքի պատճառով ուրուգվայցին դեռ չի խաղացել «Բլաուգրանայի» կազմում այս մրցաշրջանում:

Ըստ Mundo Deportivo-ի, այս ամիս Արաուխոն կարող է ընդգրկվել «Բարսելոնայի» հայտացուցակում։

Հավանական է, որ 25-ամյա կենտրոնական պաշտպանը նոյեմբերի 30-ին կայանալիք Լա Լիգայի «Լաս Պալմասի» դեմ հանդիպման պահեստայինների նստարանին կլինի:

Ռոնալդ Արաուխոն ընդհանուր առմամբ 150 հանդիպում է անցկացրել կատալոնական գրանդի կազմում բոլոր մրցաշարերում՝ սկսած 2019 թվականից։