«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը Անգլիայի Պրեմիեր Լիգայում խփած գոլերի քանակով հավասարվել է առաջնության նախկին աստղերին։
Անգլիացին Ռուբեն Ամորիմի դեբյուտային հանդիպման երկրորդ րոպեին գրավեց «Իպսվիչ Թաունի» դարպասը։
Սակայն դա բավարար չեղավ հաղթանակի համար, և հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։
Ռեշֆորդն անցկացրած 284 խաղում խփել է 85 գոլ։
Squawka-ի համաձայն՝ «կարմիր սատանաների» հարձակվողը շրջանցել է հայտնի նախկին ֆուտբոլիստներ Ֆերնանդո Տորեսին և Էդեն Ազարին, ովքեր անցկացրել են համապատասխանաբար 212 և 245 խաղ։
Մարկուս Ռեշֆորդը Պրեմիեր լիգայի իր նորամուտը նշել է 2016 թվականի փետրվարին 18 տարեկանում։