Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է «Ռոմայի» նկատմամբ տարած հաղթանակը

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Ա Սերիայի 12-րդ տուրի «Ռոմայի» հետ խաղում իր թիմի տարած հաղթանակի մասին (1:0):

«Հանդիպումից առաջ ես տղաներին ասացի, որ չնայեն սեղանին, այլ կենտրոնանան իրենց վրա և բարելավելու այն, ինչի վրա աշխատում ենք: Ես հիմա էլ եմ այս կարծիքին, քանի որ պետք է մի շարք քայլեր ձեռնարկել մակարդակը բարձրացնելու համար։

Խաղի 65 րոպեների ընթացքում ես գոհ էի խաղից, բայց մենք կարող էինք ավելի շատ օգտագործել մեր հնարավորությունները։ Մենք խաղում էինք ուժեղ «Ռոմայի» դեմ, որը հիանալի ֆուտբոլիստներ ունի», – Կոնտեի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: