Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն պատմել է, թե ինչն է իրեն զարմացրել մադրիդյան ակումբում:
«Ինձ զարմացրել է «Կաստիլյայի» մակարդակը: Ես չգիտեի, որ այնտեղի ֆուտբոլիստներն այդքան լավն են»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապպեն անցած ամառ ազատ գործակալի կարգավիճակով միացավ Մադրիդի «Ռեալին»:
Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 17 հանդիպում, որոնցում դարձել է ինը գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։