«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն չի վերադառնա Մադրիդի «Ռեալ»։
Ինչպես հայտնում է Trivela-ն, բրազիլացի ֆուտբոլիստը վճռականորեն հրաժարվել է, քանի որ փակված է համարում իր կարիերայի այս գլուխը։
Այս մրցաշրջանում Կազեմիրոն բոլոր մրցաշարերում մասնակցել է անգլիական թիմի 17 հանդիպման, որոնցում բրազիլացին երեք գոլ է խփել։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը:
«Մանչեսթեր Յունայթեդը» 16 միավորով Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 12-րդ տեղում է: