Հայտնի է` արդյոք Լամին Յամալը կխաղա «Բրեստի» դեմ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը չի շտապում խաղադաշտ վերադարձնել եզրային հարձակվող Լամին Յամալին։

Հիշեցնենք, որ 17-ամյա ֆուտբոլիստը կոճի վնասվածքի պատճառով բաց է թողել թիմի վերջին երկու հանդիպումները:

Նշվում է, որ իսպանացին դեռ չի ապաքինվել վնասվածքից, ուստի նրա մասնակցությունը Չեմպիոնների Լիգայի «Բրեստի» հետ կայանալիք հանդիպմանը գրեթե բացառված է։

Ինչպես հայտնում է Diario Sport-ը, Ֆլիկը մտադիր չէ վտանգել երիտասարդ իսպանացու առողջությունը։

Նա կթույլատրի Յամալին խաղալ միայն այն ժամանակ, երբ նա լիովին ապաքինվի և գտնվի օպտիմալ մարզավիճակում:

«Բարսելոնան» Լա Լիգայի երեք հանդիպումներից ընդամենը մեկ միավոր է վաստակել, երբ Լամին Յամալը մեկնարկային կազմում չի եղել:

Իսկ նրա հետ մեկնարկած 11 խաղում թիմը ոչ մի ձախողում չի ունեցել։