«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը խոսել է Պրեմիեր Լիգայում չեմպիոնական մրցավազքի մասին:
«Առավելությունը հարմար է, բայց մենք նաև գիտենք, թե ինչ պահանջվեց դրան հասնելու, այս հաղթանակները տանելու համար։ Իսկ ես պարզապես պետք է ֆուտբոլիստներին ասեմ, որ միայն մեկ-երկու հանդիպումներում մենք մեծ հաղթանակներ ենք տարել, մնացածում տարբերությունը փոքր է եղել։
Թվում է, թե նախորդ մրցաշրջանում, «Արսենալը» ութ միավորով առաջ էր «Մանչեսթեր Սիթիից», բայց «Սիթին» հասավ և նվաճեց տիտղոսը:
Մրցակցելով «Արսենալի», «Մանչեսթեր Սիթիի», «Չելսիի», «Թոթենհեմի» և մյուս բոլոր մեծ թիմերի հետ՝ դուք գիտեք, որ նրանք ունակ են շատ խաղեր անընդմեջ հաղթելու:
Այնպես որ, հիանալի է լինել այն դիրքում, որում այժմ գտնվում ենք, բայց մենք չենք հանգստանում», – Սլոտի խոսքերն է մեջբերում The Mirror-ը:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» մրցաշարային աղյուսակում առաջինն է՝ 8 միավորով առաջ անցնելով երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից»: