Կազեմիրոն չի վերադառնա Մադրիդի «Ռեալ»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն չի վերադառնա «Ռեալ»։ Այս մասին հայտնում է Trivela-ն։

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Մադրիդի «Ռեալը» դիտարկում է բրազիլացի կիսապաշտպանին հունվարին վերադարձնելու հնարավորությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Կազեմիրոն վճռականորեն հրաժարվել է, քանի որ իր կարիերայի այս գլուխը փակված է համարում։

Հիշեցնենք, որ Կազեմիրոն «Ռեալում» հանդես է եկել 2013-ից 2022 թվականներին, որից հետո տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։

Այս մրցաշրջանում 32-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի հեղինակ։

Բրազիլացու պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։