PREMIER LEAGUE. «Լիվերպուլը» ծանր խաղում հաղթեց «Սաութհեմփթոնին»

Անգլիական Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Սաութհեմփթոնին» և հաղթեց 2:3 հաշվով։

Խաղի հաշիվը 30 րոպեին բացեց Դոմենիկ Սոբոսլայը,
12 րոպե անց Ադամ Արմստրոնգը 11 մետրանոց հարվածից հետո երկրորդ փորձից գրավեց «Լիվերպուլի» դարպասը և հաշիվը դարձրեց 1:1։

56-րդ րոպեին Մաթեուս Ֆերնանդեսը գրավեց «Լիվերպուլի» դարպասը։
Մոհամեդ Սալահը 65-րդ րոպեին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, իսկ 83-րդ րոպեին Սալահը խաղի հաշիվը դարձրեց 2:3։

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակած 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Սաութհեմփթոնը» 4 միավորով վերջինն է։