Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է ակումբային ակադեմիայի աշխատանքի մասին։
«Մեր երիտասարդական ակադեմիան լավագույնն է աշխարհում: Ներկայումս մեր սաներից 191-ը հանդես են գալիս պրոֆեսիոնալ լիգաներում՝ 51-ը Իսպանիայի բարձրագույն լիգայում, 56-ը՝ Իսպանիայի երկրորդ դիվիզիոնում և 84-ը՝ միջազգային լիգաներում:
«Ռեալի» երիտասարդական ակադեմիան ամենաարդյունավետն է»,- Պերեսի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը:
Հետաքրքիր է, որ նոյեմբերին Իսպանիայի հավաքականուն Մադրիդի «Ռեալի» ոչ մի ներկայացուցիչ չկար։
Կիրակի օրը Մադրիդի «Ռեալը» արտագնա հանդիպում կանցկացնի «Լեգանեսի» հետ։