Նունո Մենդեշը կերկարաձգի պայմանագիրը «Պարի Սեն Ժերմենի» հետ

ՊՍԺ-ի եզրային պաշտպան Նունո Մենդեշը պատրաստվում է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ:

Այս մասին հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա պորտուգալացին չի մտածում ակումբից հեռանալու մասին՝ չնայած «Մանչեսթեր Յունայթեդում» Ռուբեն Ամորիմի հետ հնարավոր երկխոսություններին:

Մենդեշը ՊՍԺ-ում է խաղում 2022 թվականից։ Այս մրցաշրջանում նա անցկացրել է տասը հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Պաշտպանի գործող պայմանագիրը Ֆրանսիայի չեմպիոնի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը:

Transfermarkt պորտալի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 55 միլիոն եվրո: