«Ինտերը» կրկնել է թիմային ռեկորդը

Իտալիայում ընթանում են Ա Սերիայի տասներեքերորդ տուրի հանդիպումները Միլանի «Ինտերը» «Վերոնայի» դեմ խաղի առաջին խաղակեսում խփել է հինգ գոլ։

Երկուական անգամ աչքի են ընկել Մարկուս Թյուրամը և Խոակին Կորեան, իսկ մեկ անգամ էլ մրցակցի դարպասը գրավել է Յան Բիսսեկը։

Սա Իտալիայի ֆուտբոլի բարձրագույն լիգայում «Ինտերի» ելույթների պատմության մեջ ընդամենը երկրորդ դեպքն էր, երբ «ներաձուրիներին» հաջողվել է առաջին խաղակեսում 5 գոլ խփել արտագնա խաղում:

Առաջին անգամ դա տեղի է ունեցել 1964 թվականին՝ «Սամպդորիայի» դեմ խաղում։

Այժմ Սիմոնե Ինձագիի թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին տեղը։