«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը կիսվել է Լյուկ Շոուի մարզավիճակի մասին իր կարծիքով։
«Շոուն իրեն լավ է զգում, բայց մենք պետք է նրան լավ մարզավիճակում պահենք և զգույշ լինենք:
Կարծում եմ՝ նա շատ լավ ֆուտբոլիստ է, մենք հոգ կտանենք նրա մասին։ Կարծում եմ, որ նման կարևոր ֆուտբոլիստները պետք է միշտ պատրաստ լինեն, այլ ոչ թե մեկ խաղում»,- ասել է պորտուգալացի մարզիչը «Մանչեսթեր Յունայթեդի» ակումբային ալիքին տված հարցազրույցում։
29-ամյա ֆուտբոլիստը իր կարիերայի ընթացքում շատ վնասվածքներ է ստացել:
Այս մրցաշրջանում անգլիացին դեռ խաղադաշտ դուրս չի եկել, սակայն ամսվա սկզբից նա մարզվում է ընդհանուր խմբի հետ և շուտով կկարողանա խաղալ։