Միկել Արտետան բացատրել է թիմի ռոտացիան «Նոթինգհեմ Ֆորեստի» հետ խաղում

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան բացատրել է թիմի ռոտացիան «Նոթինգհեմ Ֆորեստի» հետ խաղում (3։0)։

«Այո, ես փոխեցի կազմի կեսը՝ գիտակցելով, որ ռիսկի եմ դիմում, բայց արդյունքն ամեն ինչ իր տեղում է դնում։ Եթե ​​մենք պարտվեինք, մարդիկ կասեին, որ ես խենթ եմ, որ պահեստայինների նստարանին թողեցի Պարտիին, Ռայսին, Մարտինելիին, Հավերցին և մյուսներին, բայց ես զգում էի, որ բոլորն արժանի են շանսի։ Տղաները, ովքեր հնարավորություն ստացան, ապացուցեցին, որ որոշումը ճիշտ էր»,- Արտետայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

Այսօրվա հաղթանակը թույլ տվեց «Արսենալին» բարձրանալ Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնական՝ 6 միավոր զիջելով «Լիվերպուլին»։