«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծում է, որ եթե իր թիմը պարտվի Պրեմիեր Լիգայի հաջորդ տուրում, որտեղ կհանդիպի «Լիվերպուլին», ապա այս մրցաշարում հաղթելու շանսեր չեն ունենա։
-«Մանչեսթեր Սիթին» բաց կթողնի չեմպիոնական տիտղոսը, եթե «Լիվերպուլից» հետ մնա 11 միավորով:
-Այո։ Եթե «Լիվերպուլը» հաղթի, ապա այո»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Անգլիայի առաջնության 12 խաղից հետո «քաղաքայինները» վաստակել են 23 միավոր և այժմ զբաղեցնում են երկրորդ տեղը՝ առաջատար «Լիվերպուլից» զիջելով հինգ միավորով, սակայն մերսիսայդցիները մեկ խաղ պակաս են անցկացրել։