«Միլանի» խորհրդական Զլատան Իբրահիմովիչը խոսել է միլանյան թիմի հարձակվող Ռաֆայել Լեաուի մասին։
«Ես նրան ճանաչում եմ երիտասարդ տարիքից, բայց Լեաուն հիմա շատ է հասունացել։ Նախկինում նա պարզապես շրջում էր տաղանդներով, իսկ այժմ ավելի է ուժեղացել։ Բոլորն էլ ունենում են պահեր, երբ բոլորին հիացնում ես, լինում են դեպքեր, երբ ամեն ինչ չէ, որ ստացվում է, գլխավորը վերջինս նվազագույնի հասցնելն է։
Այժմ նա հիանալի ժամանակ է անցկացնում ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Մենք այստեղ ենք նրան աջակցելու և մոտիվացնելու համար, քանի որ գիտենք, որ նա ի վիճակի է փոփոխություն մտցնել խաղադաշտում՝ լինելով աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը», – Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում DAZN-ը։
Ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացի ֆուտբոլիստը Ա Սերիայում մասնակցել է 11 հանդիպման, դառնալով՝ երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։