Լեոն Գորեցկայի ապագան մնում է անորոշ

«Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը պատասխանել է թիմի կիսապաշտպան Լեոն Գորեցկայի ապագայի մասին հարցին։

Այս մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը կանոնավոր խաղային պրակտիկա չի ստանում, ինչի պատճառով մամուլում խոսվում է նրա հնարավոր հեռանալու մասին։

«Մենք նորից կքննարկենք ապագան Գորեցկայայի հետ։ Մենք նրա հետ խոսեցինք անցյալ ամառ, իսկ հետո նա որոշեց մնալ։ Ուրախ ենք, որ նա այստեղ է։ Լեոն թիմի կարևոր մասն է»,- Էբերլի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Այս մրցաշրջանում Գորեցկան մասնակցել է «Բավարիայի» 10 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։