Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մտադիր է կենտրոնական հարձակվողի դիրքից հեռացնել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեին, հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ իտալացի մասնագետը պատրաստվում է 25-ամյա ֆրանսիացուն տեղափոխել հարձակման ձախ եզր, որտեղ նա սիրում է խաղալ։ Անչելոտտին այս քայլով ցանկանում է ավելի մեծ վստահություն հաղորդել Մբապպեին։
Սպասվում է, որ Կիլիանը ձախ կողմում կխաղա Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի «Լեգանեսի» դեմ խաղում։ Խաղը կկայանա նոյեմբերի 24-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21։30-ին։