«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է «կարմիր սատանաների» լեգենդար նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնի հետ համեմատությունների մասին։
«Այժմ այլ ժամանակ է, և ես չեմ կարող լինել նույն տղան, ինչպիսին սըր Ալեքս Ֆերգյուսոնն էր։ Այլ ժամանակ է, և ես պետք է այլ մոտեցում ունենամ։ Այլ մոտեցմամբ ես կարող եմ պահանջկոտ լինել, ուստի հենց դրա վրա կկենտրոնանամ»,- Ամորիմի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Ռուբեն Ամորիմը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել է նոյեմբերի սկզբին։ Մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը՝ մեկ մրցաշրջան երկարաձգման հնարավորությամբ։