ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին ՊՍԺ-ի նոր մարզումային կենտրոնի բացման ժամանակ խոսել է ակումբի այս տարվա նպատակների մասին։
«Ուզում եմ մի բան ասել։ Մենք յուրաքանչյուր խաղ խաղում ենք հաղթանակի համար։ Մենք երիտասարդ թիմ ունենք։ Պետք է իրատես լինենք։ Փորձառու ֆուտբոլիստներ ունենք, ինչպես նաև երիտասարդներ։ Նպատակը այս տարի Չեմպիոնների Լիգայում հաղթելը չէ, այլ քո ոճը պահպանելը»,- Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Հիշեցնենք, որ ֆրանսիական ակումբն այժմ Չեմպիոնների Լիգայի 2024/25 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակի 25-րդ տեղում է։ Չորս խաղում թիմը վաստակել է չորս միավոր։