«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը նոր պայմանագիր կկնքի անգլիական ակումբի հետ մինչև այս տարվա վերջ, որը ուժի մեջ կլինի մինչև 2028/29 մրցաշրջանի ավարտը։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթիի» պայմանագրի երկարաձգումը թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ եղել է նորվեգացի ֆուտբոլիստի համոզման պատճառներից մեկը, որ պայմանագիրը երկարաձգելու որոշումը ճիշտ է։
Նշվում է, որ «քաղաքաբնակները» պատրաստ են որոշ զիջումների գնալ Հոլանդի հետ նոր պայմանագիր կնքելիս։ 24-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում կլինի վաղաժամկետ խզման կետ՝ որոշ ակումբներից, օրինակ, Մադրիդի «Ռեալից» նրա նկատմամբ հետաքրքրության դեպքում։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 200 միլիոն եվրո։