Պեպ Գվարդիոլային ակումբի ղեկավարությունը պայմանագրի երկարաձգումից առաջ խոստում է տվել

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային անգլիական ակումբի ղեկավարությունը պայմանագրի երկարաձգումից առաջ խոստում է տվել։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։

Աղբյուրի համաձայն՝ «քաղաքայինների» ղեկավարությունը վստահեցրել է իսպանացի մասնագետին, որ ակումբը հաղթելու է Պրեմիեր Լիգայի դեմ ֆինանսական խախտումների գործով։

Իսպանացին թիմը գլխավորում է 2016 թվականից։ «Մանչեսթեր Սիթին» ընթացիկ մրցաշրջանի աղետալի հատված է ապրում՝ կրելով հինգ անընդմեջ պարտություն։ «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է։