Կառլո Անչելոտտին խոսել է ձմռան հնարավոր տրանսֆերների մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատասխանել է առաջիկա ձմռան հնարավոր տրանսֆերների մասին հարցին։

«Մենք այդ մասին կմտածենք այն բանից հետո, երբ կանցկացնենք տարվա վերջին հանդիպումը»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» հաջորդ խաղը կկայանա նոյեմբերի 24-ին՝ «Լեգանեսի» դեմ։