«Փյունիկ» – «Նոա» հանդիպման տոմսերն այլևս հասանելի չեն

«Այսօր երեկոյան Շենգավիթի «Ջունիոր սպորտում» կայանալիք հանդիպման տոմսերը բաշխվել են մեր ակումբի ակադեմիայի սաների, Սեկտոր 18 ֆան շարժման անդամների, մեր այլ երկրպագուների, մրցակից թիմի և նրանց երկրպագուների միջև: Հիմա արդեն իսկ տոմսերը սպառվել են։

«Փյունիկը» իր տնային հանդիպումները անցկացնում է ստադիոնում, որտեղ տեղերը խիստ սահմանափակ են. այն տեղավորում է առավելագույնը 1100 հանդիսական։

Հայցում ենք ձեր ներողամտությունը», – ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։